Air Astana ավիաընկերության Airbus А320 ինքնաթիռի, որն Աթըրաուից Աստանա էր ուղևորվել, շարժիչը օդանավակայանում վայրէջքից հետո այրվել է։ Պատահարը տեսանկարահանվել է, տեսանյութը հրապարակել է Ղազախստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, գրում է Lenta.ru-ն։
Ինչպես հայտնել են ավիաընկերության մամուլի ծառայությունից, այս պահին օդանավակայանի հրշեջ ծառայությունն արդեն մարել է կրակը։
Պատահարի ժամանակ ինքնաթիռում 91 ուղևոր և անձնակազմի 8 անդամ է եղել։ Նրանցից ոչ ոք չի տուժել։ Պարզվում են պատահարի պատճառները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը