14 09 2018

Չինարին գնդակոծվել է, կրակին պատասխան է տրվել․ Aravot.am

Չինարին գնդակոծվել է, կրակին պատասխան է տրվել․ Aravot.am

Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանից Aravot.am-ը տեղեկացավ, որ սեպտեմբերի 14-ին՝ առավոտյան ժամը 8-ն անց 30-ից, ադրբեջանական զինուժը ԴՇԿ գնդացիրներից, նաև դիպուկահարի միջոցով կրակ է բացել մեր պաշտպանական դիրքերի, շուրջ մեկ ժամ՝ գյուղի վրա:

Գյուղում մի տան պատն է վնասվել, մեկ այլ առանձնատան ջրի խողովակը, ջրի բաքը և տանիքը: Գնդակները դիպել են նաև գյուղի մանկապարտեզի շենքի պատերին: Ս. Սաղոյանը հայտնեց, որ ադրբեջանական զինուժի գնդակոծությանը մեր պաշտպանական դիրքերից պատասխան է տրվել: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ