10 09 2018

Առաջին կիսամյակում ունեցել ենք զբոսաշրջության 10,2% աճ. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Առաջին կիսամյակում ունեցել ենք զբոսաշրջության 10,2% աճ. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում արձանագրվել է զբոսաշրջության 10,2 տոկոս աճ: Հարցին, թե արդյոք աճը պայմանավորված է Հայաստանում տեղի ուենցած իշխանափոխությամբ, նա նշեց, որ թեև ուսումնասիրություն չի անցկացվել, թե զբոսաշրջիկներին ինչն է հետաքրքիր Հայաստան այցելության համար, սակայն ճանաչողական այցերի ժամանակ փոքր հարցումները ցույց են տալիս, որ  մեր երկրում կատարված փոփոխությունների նկատմամբ մեծ հետաքրքրություն կա:

«Մեր հիմնական շուկաներն են Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, Եվրամիության երկրները, բայց նաև աճ կա Լիբանանից, Պարսից ծոցի երկրներից»,-ասաց նա:

Խոսելով ձեռքբերումների մասին` կոմիտեի նախագահն ասաց, որ Եվրամիության հետ ամբողջացրել են պայմանագիրը, որով նախատեսվում է զբոսաշրջությանը և ինովացիային տրամադրել 13,5 միլիոն դոլար: «Բանակցություններ ենք վարել և կարողացել ենք ունենալ ձևակերպումներ, որոնք հնարավորություն կտան արդյունավետ տնօրինել գումարները»,-ասաց նա:

Նյութն ամբողջությամբ կարդացեք Tert.am-ում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ