09 09 2018

Ժիրինովսկին Մոսկվայում ակցիայի ժամանակ հարվածել է ցուցարարին



Ռուսաստանի Դաշնության մի շարք քաղաքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին զուգահեռ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել՝ ընդդեմ կենսաթոշակային համակարգի բարեփոխումների, հաղորդում է «Дождь» հեռուստաալիքը։ Բողոքների ակցիաների մասին հայտարարել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։ Ակցիաները իշխանությունների կողմից արտոնված չեն եղել։ Լրատվամիջոցները բողոքի ակցիաների սկսվելուց առաջ և հետո հայտնել են արդեն տասնյակ ձերբակալվածների մասին։ 

Բողոքի ակցիաների ժամանակ արտակարգ դեպք է գրանցվել։ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին Պուշկինյան հրապարակում կենսաթոշակային բարեփոխման դեմ չհամաձայնեցված բողոքի ցույցի ժամանակ հարվածել է հանրահավաքի մասնակիցներից մեկի դեմքին։

Կադրերում երևում է, որ թիկնապահներով շրջապատված Ժիրինովսկին հանրահավաքի մասնակիցների թվում է։ Հայտնի չէ, թե ինչից է սկսվել պատգամավորի և ցուցարարի վեճը։ Տեսանյութում երևում է միայն, որ Վլադիմիր Ժիրինովսկին դիմում է ցուցարարին, ապա հարվածում նրա դեմքին։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ