Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մամուլում հրապարակված տեղեկությանը, թե ինքը «մինչև ատամները զինված թիկնապահների ուղեկցությամբ գնումներ է արել Փարիզում։
Գրառումը նարկայացնում ենք ամբողջությամբ:
«Երեկ թերթերից մեկը լուր էր հրապարակել Փարիզում իմ կատարած գնումների մասին: Լուրն արտատպել էին հայաստանյան գրեթե բոլոր կայքերը, իսկ շատերի մոտ այն օրվա ամենաընթերցված լուրն էր դարձել: Սա նշանակում է, որ հանրությանն իսկապես հետաքրքրում է, թե ինչ գնումներ եմ արել Փարիզում: Ու որպեսզի դա չմնա մարդկանց երևակայության տիրույթում, սիրով ներկայացնում եմ, թե ինչ եմ գնել Փարիզում (լուսանկարում): Ի դեպ, Փարիզ մեկնելիս ունեցել եմ 300 եվրո, որից ծախսել եմ 100-ը։ Բոլորը միասին գնել եմ նվերներ Մարիամի, Շուշանի ու Արփիի համար. սպորտային կոշիկ՝ Մարիամին, Պայուսակ` Շուշանին եւ նկարում պատկերված մնացածը՝ Արփիին։ Շուշանի ու Արփիի նվերների ծախսը «իր վրա վերցրեց» Ֆրանսիայում ՀՀ դեսպանը, այնպես որ ես անձամբ Փարիզում գնել եմ մեկ զույգ սպորտային կոշիկ:
Այսքանը։
Փարիզում իմ շոփինգի ընթացքում ինձ ուղեկցել են դեսպանը, դեսպանատան վարորդը և ինձ հետ մեկնած անվտանգության աշխատակիցները (անվտանգություն ապահովող անձանց խնդիրը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ):
Սիրում եմ բոլորիդ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը