07 09 2018

Բողոքի ակցիա՝ ԿԸՀ շենքի մոտ․ պահանջում են Մուկուչյանի հրաժարականը

Բողոքի ակցիա՝ ԿԸՀ շենքի մոտ․ պահանջում են Մուկուչյանի հրաժարականը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց մի խումբ մարդիկ բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք պահանջում են ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականը:

ՀԿԿ նախագահ Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ Տիգրան Մուկուչյանի հրաժարականի պահանջը ներկայացվել է դեռևս մեկ ամիս առաջ, ամեն շաբաթ ԿԸՀ շենքի դիմաց անցկացվել է բողոքի ակցիա:

«Տիգրան Մուկուչյանի հրաժարականն անհրաժեշտություն է: Սա քաղաքական խնդիր է: Մարդիկ, ովքեր ղեկավարում են ԿԸՀ-ն, պետք է հրաժարական տան: Հայաստանում չեն կարող անցկացվել ընտրություններ՝ նախկին հանձնաժողովներով, նախկին ղեկավարությամբ, իսկ Տիգրան Մուկուչյանն այդ համակարգի սիմվոլն է»,- հայտնեց Անդրիաս Ղուկասյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ