03 09 2018

Մահացել է զինծառայող Վազգեն Խաչատրյանը

Մահացել է զինծառայող Վազգեն Խաչատրյանը

Արցախում ավտովթարի հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել: ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ սեպտեմբերի 3-ին ժամը 14:45-ի սահմաններում տեղի ունեցած ճանապարհատրասնպորտային պատահարի հետևանքով մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1990թ. ծնված Վազգեն Գագիկի Խաչատրյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշվում է նախարարության հաղորդագրությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ