31 08 2018

Հերթական բողոքի ակցիան՝ ոռոգման ջրի պահանջով

Հերթական բողոքի ակցիան՝ ոռոգման ջրի պահանջով

Օգոստոսի 31-ին Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքի բնակիչները փակել էին Երևան-Արմավիր մայրուղին: Նրանք ոռոգման ջրի խնդիր ունեն:

Գեղակերտի համայնքապետ Սերյոժա Առաքլեյանի խոսքով՝ իրենց մոտ մոտ ելակ են աճացնում և ոռոգման թեժ շրջան է և ոռոգում է պետք: Նրա համոզմամբ կա արտեզյան ջուր, խնդիրը միայն պոմպն է: Պետք է միայն մեկ կամ երկու պոմպ դնել:

Ավելի ուշ բնակիչների հետ հանդիպել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետը,  համաձայնության են եկել բացել ճանապարհը` մինչև կառավարության ներկայացուցչի հետ հանդիպելը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արարատի մարզի մի շարք համայնքների բնակիչներ եկել էին Կառավարության մոտ բողոքի նույն խնդրով: Նշենք նաև, որ Կառավարության ծրագրում նշվում է, որ ոռոգման ջուրը նույնքան հասանելի և տարածված լինի, որքան էլեկտրական հոսանքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ