28 08 2018

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանից մինչև 40 մլն խորանարդ մետր հավելյալ ջուր բաց թողնելու նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանից մինչև 40 մլն խորանարդ մետր հավելյալ ջուր բաց թողնելու նախագիծը

Օգոստոսի 28-ին ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց Սևանից մինչև 40 մլն խորանարդ մետր հավելյալ ջուր բաց թողնելու նախագիծը: Կողմ քվեարկեցին 68 պատգամավոր, դեմ` մեկը, ձեռնպահ չկար։ Օգոստոսի 29-ին օրինագիծը պետք է ընդունվի երկրորդ, վերջնական ընթերցմամբ։

Էներգետիկայի նախարարության ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը նշեց, որ հավելյալ ջրառը (մինչև 210 մլն խմ` 170-ի փոխարեն) նախատեսված է միայն 2018 թվականի համար և անհրաժեշտ է շոգ ամառվա պատճառով։

ՀՀԿ-ական պատգամավորները քննադատեցին օրինագիծը` ասելով, որ կառավարությունը նեղություն չի քաշել լուրջ հիմնավորումներ ներկայացնելու համար, բայց միևնույն ժամանակ

Կողմ քվեարկելը հիմնավորեցին այն պատճառով, որ բերք ստանալուց առաջ գյուղացին ջրից չզրկվի: Գրեթե նույն հիմնավորմամբ էլ կողմ քվեարկեցին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները:

Նշենք, որ հավելյալ ջրառ իրականացնելու մասին որոշումներ են կայացվել նաև նախկին իշխանությունների ժամանակ. 2017 թվականի ամռանը չոր եղանակի պատճառով տարեկան լիմիտն անմիջապես բարձրացրել էին մինչև 270 մլն խմ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ