21 08 2018

Քաթարի թագավորական ընտանիքը վաճառում է իր շքեղ ինքնաթիռը

Քաթարի թագավորական ընտանիքը վաճառում է իր շքեղ ինքնաթիռը

Քաթարի թագավորական ընտանիքը վաճառում է իր շքեղ Boeing 747-8 ինքնաթիռը, որն ունի 10 լոգասենյակ, հարմարավետ ննջասենյակ, ահռելի հյուրասենյակ և անգամ բուժկետ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Ինքնաթիռն ի սկզբանե նախատեսված է եղել 467 ուղևորի համար, սակայն թագավորական ընտանիքը սրահն ավելի ընդարձակ դարձնելու համար հանել է նստատեղերի մեծ մասը: Այժմ ինքնաթիռով կարող են տեղափոխվել առավելագույնը 78 ուղևոր և 18 հոգանոց անձնակազմը։

Ինքնաթիռն օդում ընդհանուր հաշվով անց է կացրել 403.2 ժամ։ Շքեղ օդանավը վաճառքի է հանվել 642 մլն դոլարով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ