21 08 2018

ՀՀ-ն՝ ամենաբարեկեցիկ երկրների 69-րդ հորիզոնականում

ՀՀ-ն՝ ամենաբարեկեցիկ երկրների 69-րդ հորիզոնականում

BCG միջազգային խորհրդատվական ընկերությունը հրապարակել է աշխարհի ամենաբարեկեցիկ երկրների ցանկը։

Առաջին հորիզոնականում Նորվեգիան է, երկրորդ և երրորդ հորիզոնականներում են Շվեյցարիան և Իսլանդիան։ Ցանկի առաջատար տասնյակում են եվրոպական երկրները, բացի Սինգապուրից․ այն 7-րդ հորիզոնականում է, գրում է Euromag-ը։

Ցանկում չորրորդը Լյուքսեմբուրգն է, որին հաջորդում են Դանիան և Շվեդիան։ Առաջին տասնյակը եզրափակում են Ֆինլանդիան, Ավստրիան և Նիդերլանդները։

Ցանկում ներկայացված է 152 երկիր։ Հայաստանը 69-րդն է՝ 51.7 միավորով: Հարևաններ Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը համապատասխանաբար 63-րդն են, 71-րդը և 60-րդը։ Ռուսաստանի Դաշնությունը ցանկի 59-րդ հորիզոնականում է։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ