21 08 2018

Աշխարհի ամենամեծ ինքնաթիռը պատրաստ է առաջին թռիչքին

Աշխարհի ամենամեծ ինքնաթիռը պատրաստ է առաջին թռիչքին

Աշխարհի ամենամեծ ինքնաթիռը՝ Stratolaunch-ը, մի քանի ամսից կկատարի իր առաջին թռիչքը։ Օդանավի թևերի բացվածքը 117 մ է, իսկ քաշը՝ 230 տոննա: Այն ստեղծվել  է Microsoft-ի համահիմնադիր Փոլ Ալենի նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Ինքնաթիռն ունի օդաչուների համար նախատեսված երկու խցիկ, 28 անիվ, 6 շարժիչ, որոնք օգտագործվում են Boeing 747 ինքնաթիռներում։

Stratolaunch-ը նախատեսված է որպես հրթիռակիրների արձակման օդային հարթակ օգտագործելու համար: Microsoft-ի համահիմնադիր Փոլ Ալենը նշել է, որ օդանավն առաջին անգամ կարող է թռիչք իրականացնել արդեն աշնանը: Նախնական հաշվարկներով՝ այն կկարողանա օդ բարձրացնել 250 տոննա բեռ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ