15 08 2018

Օտարերկրյա քաղաքացիների վարչական տույժերը ուժը կորցրած կճանաչվեն

Օտարերկրյա քաղաքացիների վարչական տույժերը ուժը կորցրած կճանաչվեն

ՀՀ ոստիկանության կողմից որոշվել է տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումներով 2018 թվականի հունվարի 8-ից հունիսի 30-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցներով թույլատրված իրավախախտումներով օտարերկրյա հայազգի քաղաքացիների նկատմամբ կայացված վարչական տույժ նշանակելու մասին չկատարված որոշումները ճանաչել ուժը կորցրած: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպես գիտեք՝ դեռևս հուլիսի 11-ին ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստի հարց ու պատասխանի ժամանակ հարց-առաջարկով դիմել էի ՀՀ կառավարությանը ՀՀ տարածքում տեսանկարահանող սարքերի կողմից օտարերկրյա, մասնավորոպես՝ վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդների կողմից կատարված խախտումների արձանագրված տուգանքները ուժը կորցրած ճանաչելու համար, քանի որ Բավրայի անցակետում իրազեկումը վեց ամիս ուշացումով կատարելու պատճառով հազարավոր ջավախքցի վարորդեր կուտակել էին հարյուրհազարավոր դրամների հասնող տուգանքներ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ եթե տուգանքի մասին ծանուցումից հետո 60 օրվա ընթացքում այն չի վճարվում, ապա տուգանվածը չի կարողանում մուտք գործել Հայաստան, պարզ է, որ վերոնշյալ վարորդների մեծ մասը, ի վիճակի չլինելով վճարել կուտակված տուգանքները, ստիպված էին լինելու զրկվել Մայր Հայրենիք մուտք գործելու իրավունքից, ինչը անթույլատրելի է: Այդ պատճառով արդեն հուլիսի 18-ին գրավոր հարց-առաջարկով դիմեցի ՀՀ Կառավարությանը հարցին շուտափույթ և պատշաճ լուծում տալու համար:(ՀՀ Կառավարությանն ուղղված իմ գրավոր հարցում-առաջարկը կցված է այս հաղորդագրությանը՝ նկարի ձևաչափով):

Ուրախությամբ պիտի հայտնեմ Ձեզ, որ, ի պատասխան իմ գրավոր հարցմանը, ՀՀ Կառավարությունը, ընդունելով իմ առաջարկը, գրավոր պատասխանել է, որ ՀՀ ոստիկանության կողմից որոշվել է տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումներով 2018 թվականի հունվարի 8-ից հունիսի 30-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցներով թույլատրված իրավախախտումներով օտարերկրյա հայազգի քաղաքացիների նկատմամբ կայացված վարչական տույժ նշանակելու մասին չկատարված որոշումները ճանաչել ուժը կորցրած»,- գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ