13 08 2018

Ռուս միլիարդատերերը 4.1 մլրդ դոլար են կորցրել

Ռուս միլիարդատերերը 4.1 մլրդ դոլար են կորցրել

23 ռուս միլիարդատերերի ունեցվածքն ուրբաթ օրվա արդյուքներով կրճատվել է 4.137 միլիարդ դոլարով, հաշվել է РИА Новости-ն Bloomberg Billionaires Index (BBI ցանկի տվյալների հիման վրա:

Կորուստի մեծ մասը կրել են 11 անձինք, որոնց ակտիվները հայտնվել են «Բելոուսովի ցանկում»: Նրանք մեկ օրվա ընթացքում կորցրել են 3.091 միլիարդ դոլար:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Անդրեյ Բելոուսովը նախորդ շաբաթ առաջարկել էր մետալուրգիական, նավթաքիմիական ընկերությունների և արտադրությունների լրացուցիչ եկամուտների գանձում իրականացնել տարեկան մինչև 500 միլիարդ ռուբլի չափով:

Հուլիսի սկզբին Bloomberg գործակալությունը հաղորդել էր, որ 24 ռուս միլիարդատերերի ունեցվածքը, միասին վերցրած, 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին մեծացել է 3.271 միլիարդ դոլարով:

Ինդեքսը հաշվվում է տվյալ ընկերությունների ակցիաների գնի հիման վրա, որոնցում միլիարդատերերը բաժնեմաս ունեն: BBI-ի ցանկում ընդհանուր հաշվով ներառված են աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ