11 08 2018

Ամառային զորակոչն ավարտվեց

Ամառային զորակոչն ավարտվեց

ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը հանրապետական հավաքակայանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ պարտադիր զինվորական ծառայության անցնելու համար նախորդ տարվա համեմատ ՀՀ 140-ից ավելի քաղաքացիներ արտերկրից վերադարձել են Հայաստան և զորակոչվել բանակ:

«Համեմատելով անցյալ տարվա այս ժամանակահատվածի հետ՝ այս տարի 140-ից ավելի տղա արտասահմանից եկել և ներկայացել է զինվորական ծառայության: Վերադարձած տղաների մեծ մասին զորակոչել են, բայց կային նաև այնպիսիք, որ չէին հետազոտվել և արդյունքում կարճաժամկետ տարկետումներ են տրվել՝ մինչև աշուն: Այդ ընթացքում կիրականացվի փորձաքննություն, որից հետո նրանք կզորակոչվեն»,- նշել է Մուրադյանը:

Գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը նաև նշել է, որ հիվանդությունների պատճառով զինվորական ծառայությունից ազատվածների թիվը նախորդ տարիների համեմատ նվազել է: «Այս տարի, նախկինում առողջական խնդիրներ ունենալու պատճառով տարկետում ստացածներից, բանակ զորակոչվել է 600 ավել ավագ տարիքի տղա: Հիմնականում երիտասարդության շրջանում տարածված են սրտանոթային, մաշկային, էնդոկրին, նեյրոհոգեբուժական հիվանդություններ, ինչի պատճառով էլ զինվորական ծառայության չեն զորակոչվում»,- ընդգծել է Մուրադյանը:

Զինվորական կոմիսարը նաև հայտնել է, որ ծառայության հեշտացված օրվա կարգացուցակով (ԾՀՕԿ) առաջին անգամ զինծառայության է անցել 200-ից ավելի երիտասարդ: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ