Ռուսական «Аргументы и Факты» պարբերականն անդրադարձել է ՀՀ-ում զբոսաշրջության զարգացմանը՝ այն համեմատելով ռուսաստանյան իրավիճակի հետ:
Պարբերականը նշում է՝ վերջին տարիներին հայերին հաջողվել է մեծ թվով օտարերկրացիների գրավել: Հեղինակը նշում է, որ 2011 թվականին Երևանում մնալու տեղ չկար, սակայն այժմ այստեղ են ժամանում հարյուր հազարավոր մարդիկ և մեծ գումարներ թողնում երկրում: Մինչդեռ Ռուսաստանն ունի ծով, լեռնադահուկային հանգստավայրներ, տեսարժան վայրեր, սակայն զբոսաշրջության հաշվին փող աշխատել ոչ մի կերպ չի կարողանում: Պարբերականը հարցնում է, թե արդյոք Ռուսաստանը կարող է նույնքան գրավիչ դառնալ, որքան Հայաստանը, որը վերջին տարիներին դարձել է Կովկասի գլխավոր զբոսաշրջային ուղղություններից մեկը, ուր զբոսաշրջիկներ են ժամանում Իրանից, ԱՄԷ-ից և անգամ՝ Ֆիլիպիններից:
Ինչպես նշում է ռուսական պարբերականը, կարևոր է նաև այն, որ Հայաստանն ակտիվ առաջ է տանում աշխարհում իր զբոսաշրջային բրենդը, ինչի պակասը կա Ռուսաստանում: Արդյունքում Հայաստան են ժամանում մեծ թվով զբոսաշրջիկներ, այդ թվում՝ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Չինաստանից, չնայած նրան, որ Չինաստանը սահմանակից է ոչ թե Հայաստանին, այլ Ռուսաստանին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը