Օգոստոսի 9-ին, երբ ՀՀ վերաքննիչ դատարանում դեռ չէր մեկնարկել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումը փոխելու վերաբերյալ նրա փաստաբանների բողոքի քննությունը, Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները մեծ պաստառ են փակցրել «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի շենքի վրա:
Պաստառի վրա գրված է «Ազատություն նախագահին»՝ հետևյալ հեշթեգերով՝ #noVendetta #freePresident»:
Համացանցում տարածվել է նաև տեսանյութ:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Ռիա Նովստի-ին ասել է, որ կառավարության նիստից 20 րոպե առաջ նախագահի կողմնակիցները Կառավարության շենքի դիմաց գտնվող հյուրանոցի պատժգամբից կախել են Ռոբերտ Քոչարյանին պաշտպանող պաստառ:
Կայքը հիշեցնում է, որ Ազգային Ժողովի 45 պատգամավորներ ստորագորությամբ դիմել էին Գլխավոր դատախազին՝ կալանքը փոխելու միջնորդությամբ, սակայն Գլխավոր դատախազությունը մերժել էր՝ մարամասնելով, որ նախաքննության ներկա փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը