08 08 2018

Բնակության վայրը փոխելիս անձը պարտավոր է տեղեկացնել տեղական ռեգիստրին. Ոստիկանություն

Բնակության վայրը փոխելիս անձը պարտավոր է տեղեկացնել տեղական ռեգիստրին. Ոստիկանություն

Մշտական բնակության վայրը փոխելիս անձը պարտավոր է 7-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այն համայնքի տեղական ռեգիստրին, որտեղ գտնվում է նրա նոր կացարանը: Այս մասին նշվում է ոստիկանության հաղորդագրությունում։

«Նախկին բնակիչները պետք է գիտակցեն, որ նոր սեփականատերը ցանկացած պահի կարող է իրենց հանել հաշվառումից, եթե չեն կատարել նոր բնակության վայրի հասցեով հաշվառվելու պարտավորությունը: Արդյունքում հաշվառում չունենալով՝ կսահամանափակվի քաղաքացու մի շարք իրավունքներ, մասնավորապես՝ անձնագիր ստանալը կամ փոխանակելը, ՏԻՄ ընտրություններին առաջադրվելը, մասնակցելը և այլն:

Հորդորում ենք ժամանակին կատարել օրենքով սահմանված, նոր բնակության վայրի հասցեով հաշվառվելու պարտավորությունը»,- նշվում է հաղորդագրությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ