29 07 2018

Մեկ շաբաթ Հայաստանում. ֆիլմ-ճամփորդություն



Լատվիայում ՀՀ դեսպանության (նստավայրը՝ Վիլնյուս) և Travelblog.lv-ի համագործակցության արդյունքում ստեղծված հաջողված աշխատանքը բացահայտում է Հայաստանը՝ իր ողջ հմայքով ու էությամբ։

Լատվայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ իրենց գործընկերները Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեի և Radisson Blu Yerevan-ի աջակցությամբ մեկ շաբաթ շարունակ ֆիքսել են ամեն հնարավորն ու անհնարինը` հայկական մշակույթն ու արվեստը՝ իր ինքնատիպ ավանդույթներով, երգ-երաժշտությամբ, դարերի խորքից եկող ճարտարապետական կոթողները՝ մեր վանքերով, եկեղեցիներով ու խաչքարերով, հայկական լեռնաշխարհի չքնաշ բնապատկերները:

Այս ամենը տեսնելու և հասկանալու համար պետք է նայել ֆիլմը, իսկ վերապրելու և հայոց աշխարհի՝ տեսախցիկներից դուրս մնացած բյուրավոր գանձերը բացահայտելու համար պետք է այցելել և սեփական աչքերով տեսնել Հայաստանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ