25 07 2018

ՊՆ-ն ուսումնասիրում է բանակից ազատվողների ցուցակը. «Հրապարակ»

ՊՆ-ն ուսումնասիրում է բանակից ազատվողների ցուցակը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ պաշտպանության նախարարությունը լծված է ուսումնասիրելու բանակից ազատվողների ցուցակը, ընդ որում՝ ուշադրության կենտրոնում են ոչ միայն պաշտոնյաների զավակները, այլև հասարակ անձինք: Մասնավորապես՝ դիտարկում են, թե ով ինչի համար է բանակից ազատվել, ինչ հիմքով, որքանով է դա օրենքի սահմանում և այլն:

Ըստ այդմ՝ արդեն մի քանի ահազանգ ենք ստացել, որ մարդիկ, ովքեր տարիներ առաջ գումարով ազատվել են բանակից, անգամ դեռ դրա համար արած պարտքերն ու վարկերն էլ չեն փակել և ունեն զինգրքույկ, զինկոմիսարիատից անհանգստացնում են: Ստացվում է՝ մի քանի հազար դոլարը ջուրն են գցել, քանի որ այդ գումարներն արդեն հետ վերադարձնելու մասին խոսելը հեքիաթի ժանրից է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ