ՀՀ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ բոլորովին վերջերս հիմնած «Իմ Քայլը» հիմնադրամը հայտարարություն է տարածել այն մասին, որ փնտրում է գործադիր տնօրենի:
Հայտարարության մեջ ասվում է, որ գործադիր տնօրենն ուղղորդում և կառավարում Է Հիմնադրամի երկարաժամկետ ռազմավարական զարգացման պլանների մշակումն ու իրականացումը: Առանցքային պարտականություններից են ֆոնդահայթայթումը, մարքեթինգն ու հանրության հետ աշխատանքը: Գործադիր տնօրենն ապահովում է, որ կազմակերպության գործունեությունն արդարացնի շահառուների, Հոգաբարձուների խորհրդի և նվիրատուների ակնկալիքները: Նրա պարտականությունն է ապահովել, որ Հիմնադրամի կողմից առաջարկվող բոլոր ծրագրերն ու ծառայությունները նպաստեն Հիմնադրամի առաքելության իրականացմանն ու արտացոլեն Խորհրդի սահմանած առաջնահերթությունները: Գործադիր տնօրենը պատասխանատու է կազմակերպության արդյունավետ ղեկավարման և կառավարման համար:
Աշխատանքային պարտականություններն են՝
Անհրաժեշտ որակավորումը՝
Աշխատավարձը՝ մրցակցային, լրիվ դրույքով:
Հետաքրքրված թեկնածուներին հիմնադրամից խնդրում են իրենց ինքնակենսագրականը (CV) և նպատակը հիմնավորող նամակն ուղարկել [email protected] էլփոստին՝ նամակի վերնագրի տողում նշելով «Գործադիր տնօրեն», դիմելու վերջնաժամկետն է մինչև սեպտեմբերի 1-ը:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» հիմնադրամը ստեղծվել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից: Հայաստանում առողջ և ներառական հասարակություն ստեղծելու առաքելությունն իրականացնելու նպատակով Հիմնադրամը ծառայելու է որպես կամուրջ, որն իրար կկապակցի առկա ռեսուրսներն ու խնդիրները, որպես դոնոր, ինչպես նաև որպես սեփական նախագծերի իրագործող:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը