19 07 2018

«Փյունիկ»-ը կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը

«Փյունիկ»-ը կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը

«Փյունիկ» ՖԱ-ն հայտարարություն է տարածել՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջդրվելու թեկնածության հետ կապված.

««Փյունիկ»-ի ղեկավարությունը մեծ ոգևորությամբ է ընդունել լուրը, ըստ որի Հայաստանի Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստ է մասնակցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին։

Մենք հասկանում ենք այս որոշման ողջ բարդությունը և պատասխանատվությունը՝ հատկապես հիմա, երբ ԱԱԾ-ի և Արթուր Վանեցյանի առջև դրված են մեծամասշտաբ այլ առաջադրանքներ։ Մենք լիովին պաշտպանում ենք Արթուր Վանեցյանի թեկնածությունը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Նրա ընտրվելու դեպքում, մեր անունից պատրաստ ենք ամեն ինչ անել հանուն մանկապատանեկան, ինչպես նաև պրոֆեսիոնալ ֆուտբոլի հայաստանյան առաջընթացի»,- ասվում է հայտարարության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ