ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին՝ Էդգար Տոնոյանը, կծառայի Արցախի Հանրապետությունում:
Էդգար Տոնոյանը Կենտրոնական զինվորական հավաքակայանում օրենքով սահմանված կարգով մասնակցել է վիճակահանությանը, որի արդյունքում որոշվել է՝ հայրենիքի առջև պարտքը տալու է Արցախում:
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը դժգոհություն էր հայտնել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի որդու ծառայությանը շատ մեծ ուշադրություն է դարձվում՝ ասելով, որ իր որդին էլ է շուտով մեկնելու բանակ, բայց ինքը հանրության և ԶԼՄ-ների կողմից նման ուշադրություն թույլ չի տա:
Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ բանակ զորակոչվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, ով կամավոր ցանկություն էր հայտնել ծառայել Արցախում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը