ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, մեկնում է զինվորական ծառայության։ Նա այսօր մոր՝ Աննա Հակոբյանի և մորեղբոր՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ուղեկցությամբ վաղ առավոտից հավաքակայանում էր:
Աշոտ Փաշինյանը լրատվամիջոցներին ասել է, որ դրական է տրամադրված ու կարծում է՝ սպասվող 2 տարիները հանգիստ ու հետաքրքիր կանցնեն: Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նշել է, որ որդուն 3 խորհուրդ է տվել և ասել՝ ամենակարևորը միջանձնային հարաբերություններում հանգիստ լինելն է: Նա իր որդուն ու մյուսներին բարի ծառայություն ու բարի վերադարձ է մաղթել:
Զինակոչիկներին զինծառայության են ճանապարհել ուրախ երգ ու պարով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը