«Աշխարհում արժեքավոր մետաղներ պարունակող բազմաթիվ հանքեր, և այդ բոլոր հանքերում առկա է թթվային դրենաժի առաջացման վտանգ: Այսինքն այն երկրաբանական գործընթացներոը, որոնք բերում են ոսկու առաջացմանը, հանգեցնում են նաև թթվային դրենաժի առաջացման: Եթե համեմատելու լինենք աշխարհի մի շարք հանքերի հետ, Ամուլսարի դեպքում այդ ռիսկերը ցածրից միջին մակարդակի վրա են»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց բնապահպանական հարցերով ինժեներ Global Resource Engineering ընկերության փորձագետ Լարրի Բրեքենրիջը:
«Ծրագրի հենց սկզբից 100 տոկոսով թափանցիկություն է ապահովվել այս հարցում: Վերջին տարվա ընթացքում մենք ներգրավել ենք բազմաթիվ մարդկանց, ովքեր դեմ էին այդ ծրագրին, որպեսզի իրենց ավելի լավ բացատրենք թե ինչպես ենք մենք պատրաստվում կառավարել թթվային դրենաժը: Վերջին ատրիենրի ընթացքում մեր իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում մենք բացահայտել ենք հետևյալը ` իրականում ռիսկերը շատ ավելի քիչ են, քան մենք կանխատեսել էինք: Եվ այդ ամենը Ամուլսարում թթվային դրենաժի կառավարումը շատ ավելի հեշտ և արդյունավետ է դարձնում»,- ասաց փորձագետը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը