Հունիսի 18-ին FPWC-ի վայրի կենդանիների փրկարար կենտրոնի (WRC) արագ արձագանքման խումբը Երևանի կենդանաբանական այգու անձնակազմի հետ մեկնել է Էջմիածին` ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածք` իրավիճակը գնահատելու և կենդանիների հետագա ճակատագրի հարցը պարզելու նպատակով:
Այցի արդյունքում ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հաշվառվել է.
•5 գորշ արջ,
•1 վագր,
•8 խառնածին քարայծ,
•1 եղնիկ,
•2 սիրամարգ և այլ հավազգիներ։
1 վագրը տեղափոխվեց Երևանի կենդանաբանական այգու կարանտինային կենտրոն՝ հետագա բուժզննման համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը