Հունիսի 10-ին` ժամը 18:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Վահագն Ջոնիկի Էլոյանը:
Վերջինս զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը