Համաշխարհային մրցունակության ինդեքս 2017-2018-ի վարկածով՝ Հայաստանը ճանապարհների որակի վարկանշային ցանկում զբաղեցրել է 85-րդ տեղը՝ հավաքելով 3,7 միավոր:
Վարկանշային ցանկում ընդգրկվել է աշխարհի 137 երկիր:
Ճանապարհների որակը գնահատվել է 1-7 բալանոց համակարգով, ընդ որում՝ ոչ մի երկիր չի ստացել ամենաբարձր միավորը:
Ճանապարհային ենթակառուցվածքների որակով Ադրբեջանը զբաղեցրել է 36-րդ տեղը՝ 4,8 միավորով, Վրաստանը՝ 82-րդ տեղը՝ 3,8 միավորով, Ռուսաստանը՝ 114-րդ տեղը՝ 2,9 միավորով, Ղազախստանը՝ 115-րդ տեղը՝ 2,9 միավորով, Թուրքիան՝ 30-րդ տեղը՝ 5 միավորով:
Ամենավատ ճանապարհները Մավրիտանիայում են, այն ստացել է երկու միավոր, նրան հետևում են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը և Հաիթին:
Վարկանշային ցանկում լավագույնն են ճանաչվել Արաբական Միացյալ Էմիրությունները՝ 6,4 միավորով, Սինգապուրը՝ 6,3 միավորով, Շվեյցարիան՝ 6,3 միավորով, Հոնկոնգը՝ 6,2 միավորով, Նիդեռլանդները՝ 6,1 միավորով, Ճապոնիան՝ 6,1 միավորով, Ֆրանսիան՝ 6 միավորով, Պորտուգալիան՝ 6 միավորով, Ավստրիան՝ 6 միավորով, ինչպես նաև ԱՄՆ-ն՝ 5,7 միավորով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը