Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում բողոքի ակցիա է իրականացվում: Պատճառն ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների միջև ծեծկռտուքն է:
Քաղաքացիները փակել են քաղաքի կենտրոնական փողոցը:
Արցախի Ազգային վերածնունդ կուսակցության վարչության անդամ Տիգրան Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ հավաքված մարդկանց մեջ արդեն հնչում է ոստիկանապետի ու ԱԱԾ պետի հրաժարականի պահանջը։
Հիշեցնենք, որ Ստեփանակերտում հունիսի 1-ին քաղաքացիների ու ԱԱԾ հատուկջոկատայինների միջև ծեծկռտուքից հետո 15 քաղաքացի բերման էր ենթարկվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը