02 06 2018

Ադրբեջանի զինուժը հրադադարը խախտել է շուրջ 200 անգամ

Ադրբեջանի զինուժը հրադադարը խախտել է շուրջ 200 անգամ

Մայիսի 27-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական զորքերի շփման գոտում հաստատված հարաբերական կայուն իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել:

Արցախի ՊՆ-ն  հայտնում է, որ նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3000 կրակոց:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ