Մալիից ներգաղթյալ Մամուդ Գասամը մայիսի 26-ի երեկոյան Փարիզում հերոսություն էր արել՝ 5-րդ հարկ բարձրանալով և փրկելով պատշգամբի կախված 4-ամյա երեխային:
Ներգաղթյալին իր մոտ է հրավիրել նախագահ Էմանուել Մակրոնը, շնորհակալություն հայտնել խիզախ արարքի համար, արիության համար վկայագիր է շնորհել:
Մամուդ Գասամը նաև Ֆրանսիայի քաղաքացիություն և փրկարարի աշխատանք կստանա:
Այս մասին հայտնում է ТАСС-ը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը