25 05 2018

ՀՀ նախագահի մրցանակները գտան իրենց հասցեատերերին

ՀՀ նախագահի մրցանակները գտան իրենց հասցեատերերին

Հանրապետության նախագահի նստավայրում մայիսի 24-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները հանձնել են Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանը:

Հատուկ մրցանակի՝ Հայոց ցեղասպանության թեման երաժշտության միջոցով համաշխարհային հանրությանը ներկայացնելու և նահատակների հիշատակը «Ռեքվիեմ»-ով հավերժացնելու համար ՀՀ նախագահի կողմից մրցանակի արժանացավ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։

ՀՀ նախագահի կողմից հատուկ մրցանակի արժանացավ նաև իտալացի պատմաբան Մարչելո Ֆլորեսը՝ ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ զանգվածային ոճրագործությունների պատմության ուսումնասիրության համար։

Բնական գիտությունների ոլորտում մրցանակակիրներն են Գեղամ Գևորգյանը, Կարեն Քեռյանը, նաև Սամվել Սիրեկանյանն ու Անուշ Հովակիմյանը:

Ֆիզիկայի ոլորտում՝ Աշոտ Պետրոսյանը, Կարինե Հովհաննիսյանը, Մարինա Դերձյանը:

Հումանիտար գիտությունների բնագավառում մրցանակ ստացավ ազգագրագետ Լիլիթ Սիմոնյանը՝ «Ծառ-ծաղկաքաղիկ» գրքի համար:

Գրականության ոլորտում՝ Հովհաննես Երանյանը՝ «Մեղքի պարան» վեպի համար, Երվանդ Վարդանյանը՝ «Անարխիստների կղզին» պատմվածքների ժողովածուի համար և Արա Առաքելյանը՝ Հերման Հեսսեի «Հուլունքախաղ» վեպի թարգմանության համար:

Արվեստի բանգավառում «Մենք և դիմանկար՝ Հայաստան» լուսանկարների շարքի համար մրցանակ ստացավ Զավեն Խաչիկյանը, իսկ «Ակնթարթ» լուսանկարների շարքի համար՝ լուսանկարիչներ Հայկ Բաղդասարյանը, Վահրամ Բաղդասարյանը, Հայկ Բադալյանը, Լուսինե Սարգսյանը:

Դասական երաժշտության երգեցողության համար մրցանակ ստացան Ջուլիետա Ալեքսանյանը և Հովհաննես Անդրեասյանը բարձր կատարողական արվեստի համար: Իսկ գործիքային կատարման համար՝ Դիանա Ադամյանն ու Տիգրան Պետրոսյանը:

Նշենք, որ տեխնիկական գիտություններ և տեղեկատվական տեխնոլոգիաներ բնագավառում որևէ մրցանակ չտրվեց: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ