25 05 2018

Հայաստանյան դպրոցներում կհնչի վերջին զանգը

Հայաստանյան դպրոցներում կհնչի վերջին զանգը

Հայաստանյան դպրոցներում մայիսի 25-ին կհնչի Վերջին զանգը: Այս տարի դպրոցն ավարտում ու չափահաս կյանք է մտնում 21-րդ դարի առաջին սերունդը` 2000թ–ին ծնված 18-ամյա պատանիները։ Միաժամանակ այս տարվա շրջանավարտները 12-ամյա լիարժեք կրթություն ստացած առաջին սերունդն են։

Օրվա հետ կապված իր շնորհավորական ուղերձն է հղել շրջանավարտներին Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ մաղթելով մասնագիտական ճիշտ ընտրություն և բարձր քաղաքացիական գիտակցություն:

«Վերջին զանգի» տոնակատարությունների հետ կապված, ճանապարհային ոստիկանությունը իրականացնելու է ուժեղացված ծառայություն: Ճանապարհային ոստիկանության ծառայողները նախազգուշացնում են «Վերջին զանգի» օրը ավտոմեքենաները չվստահել անչափահասներին և ղեկին նստել միայն սթափ վիճակում։

Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները հորդորել են ևս մեկ անգամ զգուշացնել աշակերտներին ու ծնողներին, որպեսզի մեքենաները վարեն միայն սթափ վիճակում, անչափահասները ղեկին չնստեն, երթևեկության ընթացքում տրանսպորտային միջոցների պատուհաններից չկախվեն:

«Սիրելի շրջանավարտներ, ծնողներ և ուսուցիչներ, միասին անենք հնարավորը անցանկալի հետևանքներից խուսափելու համար, լինենք զգոն, չխախտենք երթևեկության կանոններն ու հասարակական կարգը, որպեսզի մեր երեխաների ամենահիշարժան օրերից մեկը տոն մնա բոլորիս համար»,–ասված է հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ