Թուրքմենստանի Բալկանյան և Դաշոգուզյան շրջաններում ճանապարհային երթևեկության տեսուչները կանգնեցնում են «77»-ով սկսվող համարանիշներով ավտոմեքենաների սեփականատերերին: Համարանիշներները բռնագրավում են, վարորդներին՝ խնդրում ոստիկանության բաժին ներկայանալ՝ նորը ստանալու համար:
Այս մասին հաղորդում է Թուրքմենստանի «Ազատություն» ռադիոկայանը:
Պատճառն այն է, որ այժմ այդ «գեղեցիկ» համարները նախատեսված են միայն նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հարազատների համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը