18 05 2018

Հրաձգություն` Տեխասի դպրոցներից մեկում

Հրաձգություն` Տեխասի դպրոցներից մեկում

Մայիսի 18-ին րաձգություն է տեղի ունեցել ԱՄՆ–ի Տեխաս նահանգի Սանտա Ֆե քաղաքի դպրոցներից մեկում: Մահացել է առնվազն 8 աշակերտ: Այս մասին հայտնում է CBS-ը: Նշվում է, որ ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին:

Տուժածների թվի մասին տեղեկությունները ճշտվում են: Աղբյուրի հաղորդմամբ՝ քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները ժամանել են ուսումնական հաստատություն: Աշակերտները տահրանվել են մոտակայքում գտնվող սպորտային համալիր: Հարձակվողի գործողությունների պատճառը դեռևս հայտնի չէ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ