Մայիսի 7-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը:
Պուտինն իր չորրորդ երդմնակալությանը գնաց հայրենական արտադրության լիմուզինով:
Մեքենան սկսել են պատրաստել 2012 թվականից՝ ծախսելով 12 մլրդ ռուբլի:
Նախագահը նոր մեքենայով անցավ չափազանց կարճ ճանապարհ Կրեմլի բակում: Նա Կրեմլի առաջին մասնաշենքից դուրս եկավ, նստեց մեքենան և մոտոցիկլետների ուղեկցությամբ մոտեցավ Կրեմլի մեծ պալատին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը