13 04 2018

Viber-ն Արցախը «ճանաչում է» որպես առանձին պետություն

Viber-ն Արցախը «ճանաչում է» որպես առանձին պետություն

Viber ծրագիրը, որն ինտերնետի առկայության պայմաններում անվճար շփում ու տվյալների փոխանակում է ապահովում իր օգտատերերի համար, Արցախի Հանրապետությունը, կարելի է ասել, «ճանաչում է» որպես առանձին պետություն: Այս մասին հաղորդում է artsakhpress.am-ը:

Իր ցանցում գրանցվողներին Viber-ն առաջարկում է ընտրել բնակության երկիրն, իսկ երկրների ցանկում առկա է նաև Լեռնային Ղարաբաղը:

 

Կայքի դիտարկումները ցույց են տվել, որ այդ ցանկում բացակայում են ինչպես աշխարհի մնացած չճանաչված պետությունները (Սոմալիլենդ, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն), այնպես էլ մասամբ ճանաչված պետությունների մեծ մասն, օրինակ՝ Աբխազիան, Հարավային Օսիան, Չինաստանի Հանրապետությունը (Թայվան կղզու տարածքը), Պաղեստինը, Սահարայի Հանրապետությունը:  

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ