Վրաստանի իշխանությունների որոշմամբ՝ պետծառայողների համար նախատեսված մեքենաները, անկախ դասից, կարող են սևից բացի ցանկացած գույնի լինել: Ինչպես նշում է newsgeorgia.ge կայքը, «Պետական ավտոպարկիի վերաբաշխման հաստատման, ծառայողական ավտոմեքենայի դասակարգման և գնման կամ փոխարինման կանոնների մասին» կառավարության որոշմամբ, մինչ ընթացիկ տարվա ապրիլի 25-ը բոլոր նախարարություններն ու պետական հաստատությունները պետք է ներկայացնեն ավտոպարկի օպտիմալացման նախագիծ:
Պետծառայողների համար խորհուրդ է տրվում գնել մեքենաներ, որոնք 100 կմ անցնելու համար 6 լ բենզինից ավելի վառելիք չեն ծախսում:
Ծառայողական սև մեքենաներից հրաժարվելու առաջարկով է հանդես եկել երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ կոչ անելով կառավարության անդամներին անցյալում թողնել «սև ջիփերի դարաշրջանն» ու նախապատվությունը տալ այլ երանգների մեքենաներին:
Սև մեքենաների օգտագործման արգելք է սահմանվել նաև Թուրքմենստանում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը