06 04 2018

«Հյուսիս-հարավ»-ից ևս մի կտոր պատրաստ է



ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը շրջայց է կատարեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի Աշտարակ-Թալին, Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։

Աշտարակ-Թալին հատվածում, որտեղ ճանապարհի շինարարությունն իրականացնում է իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերությունը։ Ընկերության ինժեներների թիմի ղեկավար Բրոնիսլավ Դիմիտրիևիչն ասել է, որ 18.4 կմ երկարությամբ միակողմանի բետոնապատումն ավարտված է։

Իրականացվել է նաև շուրջ 18.8 կմ հիմքի և 19.5 կմ ենթահիմքի տեղադրում։ Աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի։ Նախարարը հանձնարարել է տեմպերն ավելի արագացնել, ճանապարհի բետոնապատ երկու հատվածների միացումն ավարտել և առաջիկա ամիսներին այս հատվածում երթևեկությունը մասնակի բացել։

Թալին-Լանջիկ ճանապարհի 80-րդ կմ-ում «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության մասնագետների կողմից ենթահիմքի փորձարկման աշխատանքներ են ընթանում։ Հատուկ սարքերի միջոցով կատարվում է ճանապարհի հարթության և ենթահիմքի ստուգում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ