31 03 2018

Սաուդյան Արաբիան նավթային կախվածությունը կփոխարինի արևով

Սաուդյան Արաբիան նավթային կախվածությունը կփոխարինի արևով

Արևային էներգիայի ոլորտում ամենախոշոր նախագիծը կիրականացվի ոչ Եվրոպայում, ոչ Ամերիկայում, նույնիսկ ոչ էլ Չինաստանում, այլ Սաուդիան Արաբիայում: Այս մասին գրում է «Դոյչե վելե»-ն:

Ամբողջ աշխարհում ամենից շատ նավթահումք արտադրող երկիրը, որը հարստացել է նավթի արտահանման շնորհիվ, դեռ 2016 թվականին որոշել էր ազատվել «նավթային կախվածությունից»: Նախատեսված է դրան հասնել մինչև 2030 թվականը:

Նախագծի հեղինակը նավթի աշխարհի ամենամեծ արտահանող արքայազն Մուհամեդ բին Սալմանին է: Այժմ նրա ղեկավարած կառավարությունը քայլեր է ձեռնարկում տնտեսությունը դիվերսիֆիկացնելու և զարգացնելու համար` գումարներ ներդնելով վերականգնվող էներգիայի մեջ։

Այս պահին, երկիրը ներդնում է մոտ 300 մլն ԱՄՆ դոլար արևային էլեկտրակայան կառուցելու համար, որը կսնուցի մոտ 40,000 տուն։ Նախագիծը կստեղծի նաև հարյուրավոր աշխատատեղեր։

Մարտի 28-ին արքայզն Մուհամեդ բին Սալմանին Նյու Յորքում պայմանագիր է կնքել ճապոնացի միլիարդատիրոջ հետ, ով աշխարհի արևային էներգիա արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի հիմնադիրն է: Ճապոնացի ներդրողի խոսքով՝ սա աշխարհի ամենախոշոր արևային նախագիծն է:

Այս քայլով փաստորեն, Սաուդիան Արաբիան ի տարբերություն շատ զարգացած երկրների, ինչպես նաև Իրանի, որոնք նախապատվությունը տվել են ատոմային էներգիային, գնում է այլ ճանապարհով՝ օգտագործելով նավթից հետո երկրորդ բնության պարգևը երկին՝ արևի էներգիան:

«Սա մեծ և հեղափոխական քայլ է ամբողջ մարդկության համար: Նախագիծը համարձակ է և ռիսկային, բայց մենք հույս ունենք, որ հաջողության կհասնենք»,- ասել է արքայազնը:

Այսպիսով, մինչև 2023թ․Սաուդյան Արաբիան նախատեսում է փոխարինել, երկրում օգտագործվող էլ․էներգիայի 10%-ը արևային էներգիայով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ