24 03 2018

Հակառակորդը հրադադարը խախտել է 150 անգամ

Հակառակորդը հրադադարը խախտել է 150 անգամ

Մարտի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 150 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3500 կրակոց: Այդ մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունից։

Բացի վերոնշյալ խախտումներից, մարտի 19-ին արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում, հետախուզական թռիչքներ իրականացնելու նպատակով, հակառակորդը կիրառել է անօդաչու թռչող սարք, որը ժամանակին հավաստանշվել ու խոցվել է ՊԲ դիրքապահ զինծառայողների կողմից:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն  պահպանել առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ