23 03 2018

Երևանում խելացի խաչմերուկ է հայտնվել



Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ծրագրեր իրականացնել առանց խցանումների երթևեկություն ապահովելու համար։ Գասպարյան-Երևանյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են ուլտրաձայնային սենսորներով լուսացույցներ, որոնք նորույթ են տարածաշրջանում։ Այս մասին հայտնում է ոստիկանությունը:

Դրանք արտադրվում են Հայաստանում։

Ուլտրաձայնային սենսորները թույլ չեն տալիս, որ խաչմերուկում լինեն մեքենաների կուտակումներ։ Վայրկյանների ընթացքում սարքը հաշվվում է տրանսպորտային միջոցները, և միանգամից լուսացույցի կարմիր լույսը փոխվում է կանաչի։

Սա հանրապետության առաջին խելացի խաչմերուկն է։ Այստեղ խցանումները, համաձայն ոստիկանության, բացառված են։

Ճանապարհային ոստիկանությունը հետազոտություններ է կատարում մայրաքաղաքի մի քանի խաչմերուկներում նույնպես ուտրաձայնային սենսորներ  տեղադրելու ուղղությամբ։ Շուտով կունենանք խելացի ու առանց խցանումների այլ խաչմերուկներ ևս։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ