Չհաստատված տեղեկություններով՝ Բելառուսում Ադրբեջանի պահանջով հայկական շահերը ակտիվորեն պաշտպանող բլոգեր՝ Հայաստանի քաղաքացուհի է ձերբակալվել։
Չորս օր առաջ նա իր վերջին հաղորդումներից մեկում հայտնել է, որ ադրբեջանցիներն իրեն սպառնացել են՝ ասելով, որ Բելառուսում ամեն ինչ «գնել են», և շուտով իրեն կձերբակալեն ու կարտահանձնեն Ադրբեջան։ Աղջիկը դրան ի պատասխան ասել է, որ լուրջ չի վերաբերվում այդ սպառնալիքներին։
Իրավիճակը բարդանում է նրանով, որ առաջին հերթին Լուկաշենկոյի Բելառուսը ահաբեկչական պետություն է՝ դաշնակից Ադրբեջանի հետ, որտեղ չկա օրենք, չկա արդարադատություն, չկա կարգուկանոն։ Երկրորդ՝ Մինսկում Հայաստանի դեսպան չկա: Վերջինս՝ ի նշան Լուկաշենկոյի հակահայկական հայտարարությունների դեմ բողոքի, վեց ամիս առաջ հետ է կանչվելՀայաստան։
Ինչպես հիշում եք, ես ինքս Բելառուսում հետախուզման մեջ եմ՝ Լուկաշենկոյին «բռնապետ» անվանելու համար և 2024 թվականի սեպտեմբերի 21-ին բելառուսական կողմի պահանջով ձերբակալվել եմ Երևանի օդանավակայանում։ Մի քանի ժամ անց ինձ ազատ արձակեցին՝ բելառուսական խուզարկությունն անօրինական ճանաչելով»,- գրել է Լապշինը։
- Հոդված 130. Ռասայական, ազգային, կրոնական կամ այլ սոցիալական ատելության կամ տարաձայնության հրահրում:
- Հոդված 123. Պատերազմի քարոզչություն
- Հոդված 188. Զրպարտություն
- Հոդված 369. Իշխանության ներկայացուցչին վիրավորելը
- Հոդված 186. Սպանության սպառնալիքը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելը
«Որքան ես հասկացա, նրան արդեն մեղադրանք է առաջադրվել, բայց ո՛չ Բելառուսի ՆԳՆ-ն, ո՛չ էլ Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը դեռ պաշտոնական հայտարարություն չեն արել»,- ասել է Լապշինը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը