Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.
«Քաղաքական հնարավոր փոխգործակցության ինձ համար առաջնահերթ անզիջելի կետերը հետևյալներն են.
1. Հայկական շահերը սակարկելի չեն, դրանց թվում է Ցեղասպանության ճանաչումն ու հետևանքների հատուցումը և Արցախի հայկական լինելը:
2. Պետությունից ռեսուրս գողանալը ծանր հանցանք է, որը ներառում է նաև կոռուպցիան, ինչն էլ ներառում է նեպոտիզմը, կաշառքն ու ռեսուրսնորի վատնումը:
3. Հայաստանի սուվերեն ազգային պետություն մնալը, որը նաև առաջին կետի իրագործումից է բխում: Եթե առաջին կետը անտեսենք սա անհնար է դառնում:
4. Հայաստանի սոցիալական պետություն լինելը: Այսինքն պետությունը բոլորինն է, այլ ոչ միայն մեծահարուստներինը, իսկ մնացյալը այդ մեծահարուստների ճորտերը չեն, ինչպես հիմա:
5. Բանակը և դրան ծառայությունը, իրական անվտանգային համակարգը, որը պարտադիր ունի ռազմական արդյունաբերություն, անսակարկելի առաջնահերթություն են: Մնացյալ հարցերի շուրջ կարող եմ զիջումների գնալ:
Ի դեպ առաջին կետից հեռացումը այն հիմնական պատճառն է, որի համար էլ առկա իշխանությունը աներկբա դավաճանական է: Ով դեռ չի հասել այս գիտակցության, ունակ չէ հայկական խնդիրներին առերեսվել և ունակ չէ իրական պատասխանատվություն ստանձնել առկա մարտահրավերների միջով անցնելու և ուժեղացած դուրս գալու համար:
Բացի ունակ չլինելու այս հանգամանքը, պետական դավաճանությունը ճանաչելու ունակություն չունեցողները ստացվում է, որ արդարացնում են, և հետևաբար իրենք էլ կարող են, օրինակ Արցախը ճանաչել որպես Ադրբեջան:
Սա այն շատ հակիրճ քաղաքական օրակարգն է, որի շուրջ ինքս ծավալելու եմ քաղաքական գործունեություն ցանկացած ունակ և կարող համախոհի հետ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը