15 02 2025

Գևորգ Էմին 8 հասցեի բնակիչների բողոքի ակցիան՝ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի



Այսօր բողոքի գործողություն են իրականացնում Գևորգ Էմին 8 հասցեի նորակառույց շենքի բնակիչները՝ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի։ Նրանց խոսքով՝ քաղաքապետարանը 10 հարկանի շենքի կառուցման ապօրինի շինթույլտվություն է տվել, որը վտանգում է իրենց շենքի սեյսմակայությունը, տներ կան, որ արդեն պատերը ճաք են տվել։ Կառուցապատողը «Նուրազյան Քնսթրաքշն» ընկերությունն է։

Գևորգ Էմին 8 հասցեի բնակիչները բազմիցս ահազանգել են Երևանի քաղաքապետարան, դիմում բողոքներ են ներկայացրել, բայց ապարդյուն։

Շենքի բնակիչները դիմել են նաև Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությանը, որի ներկայացուցիչներն այժմ բողոքի գործողության վայրում են։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ