15 02 2025

Մենք դեռ չենք գիտակցում իրականության ողջ սարսափելիությունը ․․․ Լիլիթ Գալստյան

Մենք դեռ չենք գիտակցում իրականության ողջ սարսափելիությունը ․․․ Լիլիթ Գալստյան

 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․

«Ադրբեջան-Հայաստն հակամարտության պարագայում Ադրբեջանին աջակցելը բխում է Իսրայելի շահերից»․ Վերոհիշյալ վերտառությամբ հոդվածը լույս է տեսել փետրվարի 13-ին, Իսրայելում հրատարակվող «The Jerusalem Post» պարբերականում/ It is in Israel’s interest backing Azerbaijan in its conflict with Armenia/։ Հեղինակը՝ Mordechi Kedar-ը, մասնավորապես հետևյալ հաստատումներն է կատարում՝

- Ադրբեջանի ռազմավարական դիրքն առանցքային նշանակություն ունի Իսրայելի անվտանգության համար, հետևաբար բացարձակ անհրաժեշտություն է, որ որպես դաշնակցի, Իսրայելը աջակցի Ադրբեջանին։

- Իսրայելը բոլոր հակամարտություններում պետք է աջակցի Ադրբեջանին, հատկապես Իրանի և նրա դաշնակից Հայաստանի դեմ կոնֆլիկտներում։

- Բաքուն նավթ է վաճառում Իսրայելին, իսրայելական զենքեր է գնում, Իրանին մշտադիտարկելու համար բազա է տրամադրում, սա նշանակում է, որ Ադրբեջանը Իսրայելի անվտանգության համար առանցքային նշանակություն ունի։

Իսկ պաշտոնական Հայաստանը կամ խաղաղության մուրացկանները, հակառակ միջազգայնորոն հիմնավորված փաստերի, որ ադրբեջանական ագրեսիային մասնակից են եղել թուրքական, իսրայելական և այլ վարձկաններ, երբեք միջազգային հարթակներում չբարձրաձայնեց  և չխաղարկեց  այս իրողությունը։ Հակառակը՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, կանաչ լույս վառեց ցեղասպանի առջև, նաև հիմնավորեց, թե մենք մեր սեփական հողում օկուպանտ ենք։

Ու այսօր Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի երկրորդ հայցն է ներկայացնում Հաագայի մշտական արբիտրաժային դատարան՝ պահանջելով լիարժեք փոխհատուցում «շրջակա միջավայրի և կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացման համար»։

Դե, հրաժարվելով Արցախից, Նիկոլը հիմնավորեց մեր «օկուպանտ» կամ «սեպարատիստ» լինելը։

Հիմա Ադրբեջանը նաև իր ագրեսիան և ցեղասպանական գործողությունները փաթեթավորում է որպես «հակաահաբեկչական գործողություն»։ Նիկոլը հիմնավորել է սա։

Եվ, եթե Նիկոլին թվում է, թե Բաքվում խոշտանգվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ դատավարությունների նկատմամբ իր լռությամբ, կամ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանին դատելով, բարյացակամություն է ողորմում Ադրբեջանից, սխալվում է։

Հերթում հաջորդն ինքն է․․․

Եվ, առհասարակ, այսպես է լինում, երբ երկրի ղեկը հայտնվում է արկածախնդիր, ապազգային, տգետ ու անհավասարակշիռ փառամոլների ձեռքին ․․․

Մենք դեռ չենք գիտակցում իրականության ողջ սարսափելիությունը ․․․»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ