Հանրապետության հրապարակում մի խումբ ադրբեջանցիներ ադրբեջաներեն երգում են «Ղարաբաղ»: Այս մասին գրում է Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնի էջից:
«Պատկերացնու՞մ եք, թե ինչ կլիներ Բաքվի հայ երիտասարդների խմբի հետ, եթե հայերեն երգ երգեին, թեկուզ դա հայրենասիրական չլիներ։ Ի՞նչ է կատարվում Հայաստանում, ժողովուրդ։ Ինչի՞ են վերածել մեր երկիրը իշխանության այս կոռումպացված տականքները, որ ադրբեջանցիները Երեւանի կենտրոնում իրենց այդքան լկտի են պահում։ Ինչո՞ւ են թուրքերն ու ադրբեջանցիները ազատորեն գալիս Հայաստան և իրենց այդքան լկտիաբար պահում. մեկ Ծիծեռնակաբերդում «գորշ գայլ» ցուցանակներ են ցույց տալիս, մեկ Երևանի կենտրոնում ադրբեջանական «Ղարաբաղ» երգն են երգում իրենց ադրբեջաներենով։
Հայեր, ինչ է կատարվում ձեզ հետ, ինչո՞ւ եք լռում, ինչո՞ւ եք հանդուրժում այս դավաճան ու կոռումպացված իշխանությունների բոլոր չարաշահումները։ Մինչեւ ե՞րբ եք այս ամենը հանդուրժելու ու լռելու։ Ամո՛թ»,- գրում է կենտրոնը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը