28 01 2025

Քաղաքային իշխանությունները շարունակում են թուրքական բազարը՝ հանրային տրանսպորտի գնի շուրջ․ Թևանյան

Քաղաքային իշխանությունները շարունակում են թուրքական բազարը՝ հանրային տրանսպորտի գնի շուրջ․ Թևանյան

«Քաղաքային իշխանությունները շարունակում են հանրային տրանսպորտի գնի շուրջ թուրքական բազարը»։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, ուղիղ եթերում ասել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով Տիգրան Ավինյանի կողմից արված հայտարարությանն այն մասին, որ 2025 թվականին մեկ ուղևորության համար գործելու է 150 դրամ արժեքը։

«Սա նշանակում է, որ մեր ճնշումը տալիս է իր արդյունքը, իշխանությունները նախ ընդունում են, որ թանկացնում էին տրանսպորտի գինը՝ 150 դրամից էլ ավելի էին դարձնում։ Հիմա ժողովրդի հետ առևտուր են անում՝ ասում են 150 դրամով երթևեկեք, մինչև տեսնենք՝ ինչ ենք անում, թանկացնենք էլի։ Մենք շարունակում ենք կոչ անել, որ բոյկոտեք թանկացումը»,-ասել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ