03 12 2024

Ո՞ւր է այն քաղաքապետը, որ փողոցից իշխանության է եկել. Թադևոս Ավետիսյան



Աշխատանքային պայմանագրի գրեթե բոլոր կետերը խախտված է, այդպես են ասում բազմաթիվ վարորդներ: Այս մասին «Երեւան ավտոբուսին» պարկում բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը:

«Ինձ զայրացրեց այն, որ մի պաշտոնատար անձ, որի ազգանունը Սուքիասյան է, առավոտյան փոխանակ մոտենա, վարորդների խնդրին լուծում տա, վարորդներին հայհոյանքով է լուծել: Էդ՞վ է իր թեւերի տակ ձմերուկ դրել, որ կարող է հայհոյել կամ ասել՝ աշխատում ես՝ աշխատի, չես աշխատում՝ գնա, դու աշխատանքից ազատված ես: Սա համայնքային հիմնարկ է, իրենց հոր տնից չեն բերել այս ավտոբուսները:

Առավոտից պարալիզացված է քաղաքը, իսկ մարդիկ երեւի իրենց սենյակներում նստած կոֆե են խմում ու մտածում են, թե հաջորդ հայհոյանքը որը պետք է հնչեցնեն: Ո՞ւր է այն քաղաքապետը, որ փողոցից իշխանության է եկել»,-ասաց նա:

Նա անդրադարձավ նաեւ վարորդների աշխատանքային պայմաներին. «Որքանո՞վ է հիգիենիկ ու թույլատրելի, որ վարորդը պետք է մի ձեռքով ղեկը բռնի, մյուս ձեռքով բրդուճ ուտելով քշի: Բայց տարբերակ չկա, մարդը 16 ժամ չի կարող սոված մնալ: Այսինքն իրենք, որ տավարի քյալլա են ուտում, 16 ժամ հաց չեն ուտո՞ւմ:

Այսքան խնդիրները կուտակած, հիմա էլ հունվարի 1-ից ուզում են անցնել նոր համակարգի: Հիմա հունվարի 1-ին դուրս գանք փողոց, տեսնենք, էլ ոչ մի ավտոբուս չկա՞: Էսքան հե՞շտ է այսքան պրոֆեսիոնալ վարորդ բերել, այս մարդկանց էլ ասել՝ գնացեք տուն, սովամահ եղեք»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ