«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․
«Վաղը՝ առավոտյան, եթե քաղաքային տրանսպորտի վարորդները գործադուլ անեն, էլի կգտնվեն ոմանք, որ ամեն ինչում կմեղադրեն խաբված վարորդներին։
Քաղաքային 9%-ոց «իշխանության» հերթական ստելու հետևանքը։
Այս պահին քաղաքային տրանսպորտի վարորդները չեն կարողանում աշխատանքային ժամը ավարտելուն պես մուտք գործել «Ավտոբուս ՓԲԸ»-ի տարածք՝ մեքենաները կայանելու։
Վարորդներին ասել էին՝ արտաժամյա աշխատելու դեպքում, կվերանայեն աշխատավարձերը։
Հերթական սուտը՝ մարդկանց նորից խաբել են ու չեն պատրաստվում վերանայել աշխատավարձերը»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը